Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան նշում է գործունեության 20-ամյակը

08.07.2016

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան իր գործունեության 20-ամյա հոբելյանական տարելիցը նշանավորեց հուլիսի 8-ին Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպված միջոցառմամբ: Ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունեց և կազմակերպության 20-ամյա գործունեության հաշվետվությունը ներկայացրեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը:

 -Հայաստանում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հնարավորությունների ընդլայնումը, նրանց  ակտիվ քաղաքական մասնակցությունն այսօր արդեն ժամանակի պահանջ է, կառավարության որդեգրած քաղաքականության ուղեգիծ։

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան իր գործունեությամբ ձեռնամուխ է եղել այդ դժվար, սակայն կարևոր և անխուսափելի աշխատանքի իրականացմանը։ Ասոցիացիան իր գործունեությամբ համախմբել է մարզի բարձրագույն կրթությամբ կանանց մտավոր ներուժն ու հնարավորությունները և այդ ամենը արդյունավետորեն օգտագործում է ի շահ քաղաքացիական հասարակության մեջ հանդուրժողականության, փոխադարձ վստահության, երկխոսության և փոխըմբռնման սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական արժեքների հաստատման,- ասաց Ա. Կյուրեղյանը՝ նշելով նաև, որ ասոցիացիայի կազմակերպած լիդերության դպրոցները, ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները տալիս են իրենց դրական արդյունքները. փոխվում է հասարակության վերաբերմունքը կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ։

 Ըստ նրա, մարզի տարածաշրջաններում գործող ասոցիացիայի 5 մարզային մասնաճյուղերի գործունեությունն օրեցօր դառնում է նկատելի և արդյունավետ։ Տեղերում նույնպես նկատվում է կանանց քաղաքական և քաղաքացիական ակտիվության բարձրացում։

-Այս ամենը տանում է հասարակության մեջ խաղաղության մշակույթի ձևավորմանը, կանանց չիրացված մտավոր ներուժի օգտագործմանն ի շահ երկրի, ի շահ ժողովրդի կյանքի որակի բարելավման,- ասաց նա։ Օգտվելով առիթից՝ Ա. Կյուրեղյանը նաև կազմակերպության նախաձեռնությամբ հերթական անգամ կազմակերպված Լիդերության դպրոցի շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնեց:

Ա. Կյուրեղյանն իր երախտագիտությունը հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին՝ կազմակերպության գործունեությանը մշտապես աջակցելու համար:

Կազմակերպության գործունեության մասին խոսեցին նաև ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր Սոֆյա Բաբայանը, ասոցիացիայի անդամները:

Մարզպետ Ա. Նալբանդյանը, շնորհավորելով ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, կարևորեց կազմակերպության գործունեությունը, մեծ ներդրումը գենդերային խնդիրների կարգավորման, ժողովրդավարական արժեքների հաստատման, քաղաքական ու քաղաքացիական գործընթացներում ակտիվ մասնակցության ցուցաբերման և այլ հարցերում: Նա ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու, կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանը նպաստելու և ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց ասոցիացիայի Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանին, ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր Սոֆյա Բաբայանին, Ալավերդու մասնաճյուղի նախագահ Սվետլանա Քառյանին, Սպիտակի մասնաճյուղի նախագահ Կարինե Դիլաքյանին, Տաշիրի մասնաճյուղի նախագահ Նաիրա Սարգսյանին, Ստեփանավանի մասնաճյուղի նախագահ Լաուրա Հարությունյանին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38