Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

21.06.2016

Հարգելի բուժաշխատողներ:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը:

Ձեր մասնագիտական տոնն առիթ է նշելու, որ վերջին տարիներին ու նաև անցած մեկ տարում,  թե ծավալային և թե ոլորտներին տրվող բաժնեմասերի առումով, հանրապետության կառավարության կողմից ամենամեծ ներդրումներն արվել են առողջապահության ոլորտում:

Բնագավառում տեղի ունեցող բարեփոխումները  հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում և այսօր մենք  գոհունակությամբ ենք նշում, որ Լոռիում շարունակվում են առողջապահական հիմնարկների վերանորոգումները, վերազինումը, մարզի բազմաթիվ մասնագետներ անցել են որակավորման դասընթացներ, ոչ վաղ անցյալի հետ համեմատ մեծապես խորքային են դարձել ազգաբնակչության բուժզննման և ապաքինման գործընթացները : Դրանք հնարավորություն են ստեղծել  էլ ավելի հուսալի և բարձրակարգ  բուժսպասարկում ապահովելու համար: 

Հմուտ և ազնիվ բուժաշխատողների նվիրումն աննկատ չի մնում ոչ հանրության և ոչ էլ իշխանությունների կողմից: Նրանց շարքերը համալրվում են երիտասարդ մասնագետներով:

 Միաժամանակ, չեմ կարող առանձնակի չնշել, որ դեռևս լիովին արմատախիլ չեն արված այնպիսի երևույթներ, որոնք ստվերում են ողջ համակարգի գործունեությունը: Մեր գլխավոր խնդիրն է առողջապահության ոլորտն ապաքինել այդ ախտերից: Վարակի այդ օջախներն անհամատեղելի են մարդկանց առողջապահության  պատասխանատվությունը կրողների բարոյականության ու բանականության հետ: Հավատում  եմ, որ ձեր ոլորտում աշխատող բազմաթիվ նվիրյալներ կիսում են այս մտահոգությունը: Մենք պարտավոր ենք Լոռու առողջապահությունը դարձնել առողջ, անթերի և օրինակելի և վստահ եմ, որ մենք այլևս առիթներ չենք ունենա համանման հարցեր քննարկելու:

Կրկին շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38