Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2016

Հարգելի բարեկամներ, թանկագին ծնողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Այս տոնը մարդեղենություն, կյանքի ու դրա հարատևության իմաստությունը գիտակցողների և աշխարհի միլիոնավոր մանուկների օրն է: Մանուկներին խինդ ու ժպիտ պարգևողների, նրանց անամպ երկինքը պաշտպանողների  տոնն է:Այս տոնը ծնողների օրն է:

Մանուկների թոթովախոս ամեն մի բառը, նրանց վճիտ ու անմեղ հայացքը, նրանց անզուսպ քրքիջն ու հրճվանքը անհամեմատելի  են աշխարհում գոյություն ունեցող ցանկացած բարոյական կամ նյութական արժեքի հետ:

Ջերմորեն շնորհավորում եմ մեր պայծառ մանուկներին, նրանց ծնողներին, բոլոր նրանց, ովքեր մանկություն են պաշտպանում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06