Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2016
Հարգելի բարեկամներ, թանկագին ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը մարդեղենություն, կյանքի ու դրա հարատևության իմաստությունը գիտակցողների և աշխարհի միլիոնավոր մանուկների օրն է: Մանուկներին խինդ ու ժպիտ պարգևողների, նրանց անամպ երկինքը պաշտպանողների տոնն է:Այս տոնը ծնողների օրն է:
Մանուկների թոթովախոս ամեն մի բառը, նրանց վճիտ ու անմեղ հայացքը, նրանց անզուսպ քրքիջն ու հրճվանքը անհամեմատելի են աշխարհում գոյություն ունեցող ցանկացած բարոյական կամ նյութական արժեքի հետ:
Ջերմորեն շնորհավորում եմ մեր պայծառ մանուկներին, նրանց ծնողներին, բոլոր նրանց, ովքեր մանկություն են պաշտպանում: