Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
18.05.2016
Հարգելի բարեկամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Մենք այն երկիրն ենք, որ աշխարհին ներկայանում ենք , որպես թանգարան՝ բաց երկնքի տակ: Մեր պատմական ու նորօրյա հուշարձանները, մեր գիտության, արվեստի անմահ գործերն ու գրքերը, մեր արհեստների հազարավոր նմուշները, վերջին հաշվով, Հայկական լեռնաշխարհի բնիկներիս կենսագրությունն են ու հայոց ստեղծագործ մտքի պերճախոս վկայությունները: Դրանք մենք պահպանում և ի ցույց ենք դնում թանգարաններում՝ որպես համաշխարհային քաղաքակրթության անգնահատելի նմուշներ:
Լոռու մարզում, գործում են հնագիտական, կերպարվեստի, երկրագիտական, ազգագրական՝ 7 և 4 տուն-թանգարաններ: Դրանք մեր նախկին , ներկա ու գալիք սերունդների հոգևոր գանձարաններն են, որոնք գործում և ի ցույց են դրվում թանգարանների աշխատողների կողմից:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ: