Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է
13.05.2016
Հարգելի բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ Լոռու ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Հայոց ընտանիքը հազարամյակների պատմություն ունի, և մենք իրավամբ հպարտանում ենք, որ նրա կենցաղում, սովորույթների, ավանդությունների մեջ համամարդկային այնպիսի արժեքներ են ստղծվել, որոնք ընդօրինակելի են քաղաքակիրթ շատ երկրների համար: Մեզանում ընտանիքը փոխադարձ հավատարմության, սիրո, հարգանքի, ծնողների նկատմամբ տածվող ակնածանքի, բարիք գործելու, հայրենասիրության, հանրությանը պիտանի լինելու դաստիարակության դարբնոց է:
Հանրությունը մշտապես առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի է արժանացրել պատվախնդիր, աշխատասեր, արդար քրտինքով ապրող ընտանիքներին:
Այսօր մենք առանձնահատուկ հարգանք ու խոնարհում ունենք այն ընտանիքների նկատմամբ, որտեղ ծնվել ու դաստիարակվել են մեր հայրենիքի հազարավոր անձնվեր պաշտպանները:
Առանձնակի ենք արժևորում այն ընտանիքներին ու նրա զավակներին, որոնք տոկունությամբ, մտքի ու բազկի ուժով շենացնում են երկիրը:
Մենք օջախ ենք անվանում ընտանիքն ու նրա ջերմ հարկը, քանզի օջախը և՛ ջերմություն է, և՛ լույս, և՛ բարեկեցության ու հարատևության խորհրդանիշ:
Ուրեմն թող միշտ վառ ու շեն լինեն մեր օջախները:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ