Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
15.04.2016
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ:
Անկախ պետականության անցած ժամանակաշրջանը Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր ժամանակահատված էր, որի ընթացքում ոստիկանության ողջ համակարգը, նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով իրականացրել է իր առաքելությունը:
Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք:
Մեր ոստիկանությունն անցել է վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Դա մեր պետականության ամրապնդման, իրավապաշտպանության անաղարտության, մարդկանց գույքի, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխիքն է:
Մեկ անգամ չէ, որ նշել ենք. Լոռու մարզի բնակչությունը վստահում է ձեզ և, որ ամենակարևորն է՝ հավատում է կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ձեր աննահանջ կեցվածքին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում անվտանգ ծառայություն, անձնական երջանկություն: