Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
06.04.2016

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետմամբ սրբագործված այս տոնը, կրկնակի խորհուրդ ունի և առավել կարևորվում է, քանի որ հնարավորություն է տալիս վերստին խոստովանելու Ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սերը, հարգանքն ու երախտագիտությունը:
Այսօր մեր ամենաառաջնային խնդիրներից մեկը վաղվա հուսալի ապագայի հանդեպ հավատի ու մատաղ սերնդի մեջ հայրենասիրության անկոտրում ոգու դաստիարակումն է, և այդ պատասխանատվության մի զգալի մասը դուք եք ստանձնել:
Սիրելի՛ կանայք
Մոր ու կնոջ նկատմամբ սիրո ու երախտագիտության դրսևորումները հայկական մշակույթի անբաժանելի մասն են կազմում: Դուք եք մեր կյանքի այն լուսավոր կետը, հանուն որի, մենք ունակ ենք հաղթահարելու անգամ դժվարահաս բարձունքները: Հայ ընտանքի ամրությունն ու հաջողություններն ավանդաբար խարսխված են եղել ձեր հոգատարության ու անձնազոհության վրա, ուստի առավել քան կարևոր է ձեր դերակատարությունն այսօր, երբ մեր երկրի առջև բազմաթիվ մարտահրավերներ կան ծառացած:
Կրկին անգամ շնորհավորելով ձեզ, բարեմաղթում եմ՝ եղե՛ք միշտ երջանիկ, կենսուրախ ու լավատես: Կենսատու ու արարող լույսով լցրեք մեր կյանքը:
Ձեզ անսպառ սեր ու հաջողություններ եմ մաղթում: