Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

25.03.2016

 

Թատերարվեստի սիրելի գործիչներ:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:

Պատահական չէ, որ մեր մշակութասեր ժողովրդի համար արվեստի այս ճյուղն ամենասիրելիներից մեկն է, ամենահոգեհարազատը, և դա բնական է, քանի որ թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է:

Թատրոնը հիրավի համարվում է ամենաազդեցիկ միջոցը, որով կարելի է ներգործել մարդու հոգեվիճակի վրա, ուստի մեծապես նաև ձեզնից է կախված, թե ինչ ճաշակ ու ինչպիսի տրամադրություններ կձևավորեք հասարակության մեջ: Այս առումով ձեր ուսերին նաև մեծ պատասխանատվություն է դրված:

Թանկագին բարեկամներ:

Հայոց բազմադարյա պատմություն ունեցող թատերարվեստն այսօր արժանի  հետևորդներ ունի և նրանց թվում մի գեղեցիկ աստղաբույլ են կազմում լոռեցի գործիչները: Լոռեցի տաղանդավոր թատերագետների, թատերագիրների, բեմադրիչների և դերասանների ստեղծագործական նվաճումների շնորհիվ է նաև, որ այսօր մեր մարզում ունենք կայացած, իրենց ճաշակն ու ավանդույթները հանրությանը պատշաճ կերպով մատուցող, գրեթե մեկդարյա ստեղծագործական ուղի անցած թատրոններ: Մեծ թատերաշխարհ ունենալու ձգտումն ու կարողությունը մեր թատերական գործիչների բազմաթիվ նվաճումներն են միջազգային թատերական փառատոներում և վերջապես՝ Ալավերդում ծնունդ առած և այսօր արդեն միջազգային ճանաչում գտած ամենամյա «Թատերական փառատոնը», որով մենք իրավամբ հպարտանում ենք:

Կրկին անգամ շնորհավորելով ձեզ՝ թատերարվեստի սիրելի գործիչներ, թատրոնում աշխատող և այս բարձրագույն արվեստին մոտ կանգնած սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ ձեզ ստեղծագործական անհատնում եռանդ, երկարատև ստեղծագործական ուղի և նոր խիզախումներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52