Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

24.03.2016

Սրբազան հայր:

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝  ծննդյան  տարեդարձի առթիվ:

Դուք Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի անմնացորդ նվիրումով եք առաջնորդում հավատացյալ Ձեր հոտը: Ձեր կերպարով հույս, հավատ, զգոնություն և ուժ եք հաղորդում հավատացյալներին, օգնում դիմակայելու դժվարություններին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը: Անուրանալի է Ձեր մեծ ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի նորօրյա ձևավորման և զարգացման գործում: Նաև Ձեր ջանքերով պայմանավորված՝ մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու օրեցօր սերտացող համագործակցությունն անշուշտ տալիս է իր բարեբեր պտուղները: Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ այսօր մարզում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվում, որոնք օգնում են մեր ժողովրդի մեջ հույս և հավատ, հանդուրժողականություն սերմանելուն:

Կրկին անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ, որ երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով: 

                  

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52