Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

16.11.2015

Թանկագին ուսանողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Արդեն 76 տարի է, ինչ մոլորակի առաջադեմ ուսանողությունը նշում է այս օրը՝ վերահաստատելով երիտասարդ սերնդի ազատության, անկախության, ժողովրդավարության, առաջադեմ գաղափարների շուրջ իր կուռ համախմբվածությունը: Նրանց շարքերում նաև հայ ուսանողներն են, մեր ժողովրդի դարավոր ավանդույթների, լուսավորության ու իմաստնության, նորօրյա գիտության ու արվեստի ժառանգորդներն ու զարգացնողները:

Ես առանձնակի հպարտությամբ եմ ուզում նշել, որ եկող՝ 2016 թվականը հոբելյանական է լոռեցի ուսանողների և հայոց դպրության համար:

1050 տարի առաջ, Սանահինում, Խոսրովանույշ թագուհու կողմից հիմնադրվեց Սանահինի համալսարանը՝ փիլիսոփայության, երաժշտական, հռետորական և բժշկական վարժարաններով: Մենք այսօրվանից ենք նախապատրաստվում նշելու այդ տարելիցը և վստահ եմ, որ այդ տոնակատարության ամենաակտիվ մասնակիցներն ու հերոսները լինելու եք դուք, թանկագի՛ն ուսանողներ:

Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, հաջողություններ ուսման մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56