Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 19-րդ ամյակի կապակցությամբ

09.11.2015

Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ

Ջերմորեն  շնորհավորում եմ  Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 19-րդ ամյակի առթիվ:

Նորանկախ  Հայաստանի Հանրապետության պետականության կայացման ու ամրապնդման մեջ իրենց անգնահատելի դերն են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք 1996 թվականից սկսած կատարում են համայնքի կառավարման իրենց կարևորագույն դերը։ Ժողովրդի հետ շփումների առաջնային օղակ լինելով` տեղական ինքնակառավարման մարմինները կոչված են լուծել նրանց առօրյա խնդիրները` կրելով բնակչության բարեկեցության բարելավման ամբողջ պատասխանատվությունը։
Անցած 19 տարիները եղել են կայացման դժվարությունների հաղթահարման ու ձեռքբերումների ժամանակ, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները կայացել են իբրև ժողովրդավարության և հանրապետության քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկը։

Մեր միասնական և վերջնական նպատակը պետք է լինի ուժեղ  և կազմակերպված համայնք ունենալը, ինչը բխում է ոչ միայն համայնքի, մարզի, այլև երկրի շահերից: Այս գործընթացը պետք է լինի շարունակական՝ մշտապես կատարելագործվելու ակնկալիքով: Ուժեղ համայնք նշանակում է ուժեղ պետություն, բարեկեցիկ հասարակություն:

 Այս օրերին մենք, ձեզ հետ միասին, պատրաստվում ենք մեր երկրի համար բախտորոշ և կարևորագույն միջոցառման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին: Համոզված եմ, որ Լոռու գյուղական և քաղաքային համայնքներում ամենայն պատասխանատվությամբ ու խոր գիտակցականությամբ են վերաբերվում կարևորագույն այս խնդրին, քանզի Հիմնական օրենքի յուրաքանչյուր դրույթ մեր հայրենիքի հասարակական, քաղաքական կյանքի զարգացման, մեր հուսալի ապագայի երաշխիքն է:

     Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ և մաղթում մեր տեղական իշխանությունների աշխատակիցներին` բարեկեցություն, հաստատակամություն,նորանոր հաջողություններ իրենց իրավասություններն իրականացնելու պատվաբեր գործում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36