Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ

16.10.2015

Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Գյուղատնտեսությունը եղել և մնում է երկրի զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և դա է պատճառը, որ կառավարությունը հետևողականորեն շարունակում է գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացումը:

Խորապես ծանոթ լինելով գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարություններին՝ ես բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ տքնաջան աշխատանքը: Վստահեցնում եմ, որ այսուհետ ևս դուք  աջակցություն եք ունենալու որակյալ ու բնական գյուղատնտեսական արտադրանքի ապահովմանն ուղղված ձեր աշխատանքում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն և բարեբեր աշխատանք:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22