Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Լոռու գրադարանավարներին՝ Գրադարանավարի օրվա առթիվ

06.10.2015

Հարգելի բարեկամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ու ձեր բազմահազար ընթերցողներին՝ գրադարանավարի  օրվա առթիվ:

Լոռու քաղաքային, գյուղական, դպրոցական ու մասնագիտական գրադարանները անգնահատելի մեծ դեր են կատարել մեր բնաշխարհի մի քանի սերունդների  գրագիտության բարձրացման, լայն աշխարհայացքի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության գործում: Գրադարանի մասնագետներն ու  մատենագետները մեծապես նպաստում են մեր գրողների, գիտնականների, արվեստագետների հանրաճանաչությանը:

Այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկնում է Լոռու մարզային գրադարանի 100-ամյա հոբելյանի հետ: Դա հին Ղարաքիլիսայի առաջին գրադարանն էր: Նրա մեկդարյա տարեգրությունը վանաձորցիների համար հոգևոր արժեք լինելուց զատ նվիրական հարստություն է:

Կրկին շնորհավորելով գրադարանավարի  օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բարեկեցություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:16:39