Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ
02.10.2015

Հարգելի վանաձորցիներ,
Շնորհավորում եմ ձեզ հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ:
Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորն իր տարեգրությամբ Հայոց աշխարհի պատմության բացառիկ էջերից մեկն է, որում քաղաքակրթության և մշակույթի դարավոր վկայությունների հետ կան նաև հայրենիքի պաշտպանության և անդուլ աշխատանքով հարազատ ոստանի հզորացման, զարգացման հերոսական բազմաթիվ էջեր:
Հանրապետության երրորդ քաղաք մարզկենտրոն Վանաձորն այսօր էլ աչքի է ընկնում իր լավագույն ավանդույթների պահպանմամբ ու զարգացմամբ: Աշխատանքի, գիտության, մշակույթի հարգն իմացող վանաձորցիներն իրենց յուրահատուկ աշխատասիրությամբ ու լավատեսությամբ են շարունակում քաղաքի պատմությունը՝ նոր, արժանահիշատակ դրվագներ արձանագրելով դրանում:
Կրկին շնորհավորում եմ Վանաձորի տոնը, բոլոր վանաձորցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղ երկինք: