Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ

02.10.2015

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։ Ավելին, յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են։
Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների և ուսուցիչների առկա խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք և տալու ենք մեր միասնական ու հետևողական աշխատանքով:
Ուսումնատենչությունը, կրթության և գիտելիքի հանդեպ հարգանքը, նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մեր անպարտելիության ու հավիտենական գոյության հիմնական երաշխիքներից են, իսկ ուսուցիչները` այդ վեհ գործի պահապաններն ու առաջամարտիկները:
Սիրելի՛ ուսուցիչներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ և երախտագիտություն հայտնում ձեր հայրենանվեր աշխատանքի համար` մաղթելով քաջառողջություն և հաջողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38