Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ

16.09.2015

Ջերմորեն շնորհավորում եմ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթի 15-ամյակը: Իր ստեղծման առաջին իսկ ամիսներից թերթի ընթերցողների աճող քանակը վկայեց, որ ի դեմս «Վանաձորյան խճանկարի» Լոռու զանգվածային լրատվամիջոցների անդաստանում ունենք հանրությանը հետաքրքրող տպագիր պարբերական: Ժամանակ անց պարբերականը սկսեց տարածվել ոչ միայն մարզկենտրոնում, այլև Լոռու մարզի համայնքներում: Արժանահիշատակ է նաև, որ թերթի մշտական ընթերցողներն են և՛ երիտասարդները, և՛ միջահասակ ու տարիքով անձինք, քանզի թերթի հրապարակումները հասցեական ուղղություններ ունեն:
Հոբելյանի առթիվ շնորհավորում եմ խմբագրական անձնակազմին, հազարավոր ընթերցողներին, թերթին մաղթում ավելի շատ ընթերցողներ և ստեղծագործական հաջողություններ:

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27