Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

31.08.2015

Հարգելի մանկավարժներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ:
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ:
Մեր ժողովուրդը հպարտ է այն իրողությամբ, որ մոլորակի քաղաքակրթության հինավուրց օրրաններից մեկի ստեղծողն է , դրա արժեքները կրողը և դրանք դարեր ի վեր եկող սերունդներին ժառանգողը: Այդ վեհագույն գործի իրականացնողները մեր մանկավարժներն են:
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսումնառության տարիների հիշողությունները ձեզ ուղեկցելու են ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Դուք այսօր ձեր քայլերն եք կատարում դեպի մեծ կյանք և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է հիշելը, որ դուք ազատության սերունդն եք, հաղթանակած սերնդի ժառանգորդն եք և պարտավոր եք պահպանել, զարգացնել ու հարստացնել բոլոր այն հաղթանակներն ու ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվում ավագ սերնդի կողմից՝ մեծ դժվարությունների գնով: Դուք այն սերունդն եք, որ իրագործելու Է ավագների ամենանվիրական ծրագրերն ու տեսլականները՝ հայրենիքի հզորացում, բարեկեցություն, արժանավոր տեղ՝ քաղաքակիրթ երկրների շարքում: Ուստի հարուստ գիտելիքներով զինվելը ձեր պարտքն է հայրենի պետության ու հարազատ ժողովրդի հանդեպ:
Առանձնակի ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ առաջին անգամ դպրոց մտնող մեր բալիկներին՝ մաղթելով նրանց խաղաղ, կապույտ երկինք, բարեհաջող ուսումնառություն:
Խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում բոլոր մանկավարժներին՝ մարզի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, դպրոցների ուսուցիչներին, մանկապարտեզների դաստիարակներին, մատաղ սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող բոլոր աշխատողներին ՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար:
Բարի՛ երթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00