Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

19.06.2015

Հարգելի բուժաշխատողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տոնը:
Լոռու առողջապահական ոլորտում տարեցտարի, ամսեամիս բազմապատկվում ու նկատելի են կատարված բարեփոխումներն ու դրանց դրական արդյունքը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում ոլորտի հիմնախնդիրները: Շարունակական են առողջապահական հիմնարկների վերանորոգումն ու վերազինումը: Անցած մեկ տարում ևս մարզի բազմաթիվ մասնագետներ անցան որակավորման դասընթացներ, բուժաշխատողներիդ շարքերը համալրվեցին երիտասարդ կադրերով , ավելացել են բուժհետազոտման, ախտորոշման մասնավոր ծառայությունները, ավելի խորքային է դարձել ազգաբնակչության բուժզննման ու ապաքինման գործը:
Գոհունակությամբ եմ նշում, որ մեր մարզի առողջապահության ոլորտում քիչ չեն պարտքի և պատասխանատվության զգացմամբ աշխատող մասնագետները, որոնց նվիրումն աննկատ չի մնում, նրանք ըստ արժանվույն գնահատվում են :
Միաժամանակ պետք է նշեմ, որ դեռևս կան արմատախիլ չարված առանձին ստվերոտ երևույթներ, որոնք արդարացիորեն հարուցում են բնակչության դժգոհությունը: Դրանց նկատմամբ առաջին հերթին անհաշտվողական պիտի լինեք դուք, քանզի բացասական երևույթների դեմ իրավական պայքարը շատ ավելի ցավոտ է լինում, անդառնալի հետևանքներով՝ ստվեր գցելով ազնիվ աշխատողների ջանադիր ավանդի վրա:
Մենք, միասնաբար, պարտավոր ենք Լոռու առողջապահությունը դարձնել առողջ, անթերի և օրինակելի:
Կրկին շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38