Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը՝ Հունիսի 7-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առթիվ

08.06.2015

Հարգելի բարեկամներ,

2015թ. հունիսի 7-ին, Լոռու մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի ունեցան ՈՒռուտ, Ղուրսալ , Խնկոյան և Ալավերդի համայնքներում:  Բոլոր տեղերում ընտրություններն անցան բաց և թափանցիկ, առանց  էական միջադեպերի:

Շնորհակալական խոսք  եմ հղում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, դիտորդներին, հասարակական կարգը պահպանող ոստիկաններին, ընտրությունները մեկնաբանող ու լուսաբանող լրագրողներին: Շնորհավորում եմ համայնքների նորընտիր ղեկավարներին,  ավագանու անդամներին, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ:

Ինչպես և սպասելի էր, մարզում առավել շատ հետաքրքրված  էին Ալավերդու քաղաքապետի ընտրությամբ, քանզի լեռնաարդյունաբերական  այդ հնամյա քաղաքը համարվում է մարզի և հանրապետության կարևորագույն բնակավայրերից մեկը:

Ալավերդի քաղաքում տեղի ունեցած  քաղաքապետի ընտրությունները մեկ անգամ ևս փաստեցին  մետալուրգների քաղաքի մարդկանց օբյեկտիվ գնահատականի  ու հաստատակամության մասին՝ անկախ նախընտրական շրջանում տարածվող տարատեսակ ասեկոսեների:

Ընտրություններում 1587 ձայնի առավելությամբ համոզիչ հաղթանակ տարավ Սանահինի երկաթուղային հանգույցի գծային մեքենայացված ուղեմասի տնօրեն, քաղաքապետի թեկնածու Կարեն Սերգեյի Փարեմուզյանը:

Ջերմորեն շնորհավորում եմ նորընտիր քաղաքապետին, մաղթում բեղմնավոր գործունեություն:

Այս հաղթանակը ես համարում եմ բոլոր ալավերդցիներինը, ուստի ջերմորեն շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ընտրողներին՝ Ալավերդու բոլոր քաղաքացիներին, անկախ այն բանից, թե նրանք իրենց քվեարկությամբ մրցակիցներից ում են նախընտրել: Ընտրություններին  նման ակտիվ մասնակցությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ալավերդցին անտարբեր չէ իր քաղաքի ու նրա ապագայի նկատմամբ, քանզի համայնքի նորընտիր ղեկավարը բոլորի քաղաքապետն է լինելու, բոլորի կարիքներին ու հոգսերին գործնական կերպով արձագանքողը:

Հուսով եմ, որ հավատարիմ իր սկզբունքներին, նորընտիր քաղաքապետը ջանք չի խնայի համաքաղաքացիների հույսերն  արդարացնելու գործում:

 Եվս մեկ անգամ շնորհավորելով Կարեն Փարեմուզյանին՝  Լոռու ավանդաշատ ու ավանդապաշտ, աշխատասեր ու մարդասեր, հյուընկալ ու ծնողամեծար քաղաքի քաղաքապետ ընտրվելու առթիվ, համոզված եմ, որ նա հուսախաբ չի անի և իր թիմակիցների մեծ բանակով կլծվի հայրենի քաղաքի զարգացման, բարեկեցության աճի դժվարին ու պատասխանատու գործին:

Բարի երթ:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38