Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2015
Հարգելի՛ բարեկամներ:
Արդեն 65-րդ տարին է, ինչ մեր երկրում նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս տոնն առանձնակի հարգարժան ու սրտամոտ է հատկապես մեզ՝ հայերիս համար, քանզի դարեր շարունակ, պատմական ճակատագրով, մենք ստիպված ենք եղել պաշտպանել մեր երեխաներին օտարի սրից ու կեղեքումներից:
Հայ ծնողը, հայոց ընտանիքի բոլոր ազգականները, հնուց ի վեր երեխաներին վերաբերվում են առանձնահատուկ սիրով ու հոգատարությամբ: Հատկապես բազմազավակ ծնողները հանրության մեջ առավել հարգանքի են արժանանում, իսկ յուրաքանչյուր ընտանիքում, հնուց մինչև այսօր, պատգամի պես հնչում է՝ յոթ որդով սեղան նստես:
Ազգային այդ որակը չէր կարող իր արտահայտությունը չունենալ մեր ազգային պետականության համապատասխան օրենքներում, և մենք, թե՛ պետական և թե՛ հասարակական ինստիտուտների մակարդակով, կարևորում ենք մեր երեխաներին հարուստ գիտելիքներով և դաստիարակությամբ օժտելու գործը, կարևորում ենք երիտասարդ ընտանիքներին օժանդակելը:
Ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր պայծառ մանուկներին, նրանց ծնողներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: