Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
27.05.2015
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:
Այսօր, տասնամյակների հեռվից, երբ քննում ենք 97 տարի առաջ տեղի ունեցած պատմական անցքերը, երբ դրանք դիտարկում ենք մեր ազգային ինքնիշխան պետականությունն ունենալու, Արցախյան գոյամարտում տարած հաղթանակի, Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը միջազգային մասշտաբով նշելու իրողության համատեքստում, ակներևորեն հառնում է մաքառումներով լի պատմական քառուղիներում մեր ժողովրդի ազատատենչ ոգու արարչական կերպարը:
Լոռեցիներս այսօր հպարտությամբ ենք նշում, որ այդ ազատատենչ ոգին դիցական ուժ է տվել նաև մեր պապերին, ովքեր Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամարտերի հերոսների հետ ու նրանց պես թշնամու դեմ ծառս ելան Ղարաքիլիսայի մատույցներում:
Այդ երեք հերոսամարտերը դարձան հայ ժողովրդի քաղաքական անկախության գրավականը, հիմք դրվեց դարերով երազած ազգային պետական կառույցի, որն ստանձնեց մեր հինավուրց ժողովուրդին կործանումից փրկելու առաքելությունը:
Փա՜ռք, հայրենիքի անկախության համար նահատակված հայորդիներին:
Կեցցե~ Հայաստանի Հանրապետությունը:
Փա~ռք հայ ժողովրդին: