Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Բարի երթ, սիրելի շրջանավարտներ

21.05.2015

Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ,

Շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի ավանդական արարողության առթիվ:
Վերջին զանգը հուզումնալից, անմոռանալի արարողություն է շրջանավարտների, նրանց ծնողների, ուսուցիչների համար: Դա այն հազվադեպ իրադարձություններից է, երբ հրաժեշտի տխրությունը շաղախվում է ակտիվ կյանք մտնելու ուրախության հետ, երբ նվիրական հիշողությունների թախիծը միախառնվում է կյանքի առաջին լուրջ փուլը հաղթահարելու և նոր մեկնարկ սկսելու իրողության հրճվանքին: Գիտելիքի օրը, սակայն, տոն է բոլորիս համար. ուսուցիչների նկատմամբ համաժողովրդական հարգանքի ու գնահատանքի, գիտելիքների փառաբանման, ճշմարիտ արժեքների գերագնահատման տոն:
Սրտանց շնորհավորում եմ սերունդների ժառանգորդությունը հաստատող այս իրադարձության բոլոր մասնակիցներին՝ բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսներին և ուսանողներին, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:
Ջերմորեն շնորհավորում եմ շրջանավարտներին, նրանց, ովքեր համաշխարհային քաղաքակրթության մեջ իրենց մնայուն ավանդն ունեցող ազգի, անկախ պետականություն ունեցող, բարեկեցության ու հզորացման ուղի ընտրած երկրի զավակներն են: Թանկագին շրջանավարտներ, եղեք գիտելիքներով հզոր, հոգեպես գեղեցիկ, ապրեցեք արժանապատվորեն: Ինչ ճանապարհ էլ ընտրեք, նախևառաջ եղեք Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի, անմնացորդ սիրեցեք մեր հայրենրիքը: Հայաստանն է մեր տունը, մեր հարազատ օրրանը, աշխատեցեք նրա բարօրության ու հզորացման համար:
Մեր երկրում կրթությունն ու դաստիարակությունը մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների: Այսօր էլ բազմաթիվ հրամայականներ կան մեր կրթության ոլորտում, որոնք հաջողությամբ հաղթահարվում են մեր մանկավարժների գիտելիքների, ունակությունների, հմտությունների շնորհիվ: Նրանց տքնաջան նվիրման արդյունքը հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդն է:
Ուստի երախտագիտության խոսք ուղղելով մեր մանկավարժներին՝ շնորհավորում եմ նաև նրանց:
Շնորհավո՛ր տոն: Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38