Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
18.05.2015
Հարգելի բարեկամներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Աշխարհում չկա մի քաղաքակիրթ երկիր, որ չունենա իր պատմության և հոգևոր արժեքների թանգարանները: Հայ ժողովրդի վաղնջական և նորօրյա մշակութային արժեքները, որոնք պահվում են մեր երկրի և աշխարհի տասնյակ թանգարաններում, սոսկ ցուցանմուշներ չեն: Դրանք մեր բազմադարյա պատմության ու մշակույթի մասին պերճախոս ասացողներն են ու մեր դարավոր արարումների վկայագրերը: Դրանցով հարյուրավոր սերունդներ են կրթվում:
Մեր՝ Լոռու մարզում, գործում են հնագիտական, կերպարվեստի, երկրագիտական, ազգագրական՝ 7 և 4 տուն-թանգարաններ: Մեր ոգեղեն հարստության պահպանումն ու խնամքը, դրանց ըստ ամենայնի ցուցադրությունը վստահված է արհեստավարժ մասնագետների: Թանգարանների աշխատողներին ես առանձնակի ջերմությամբ եմ շնորհավորում տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ: