Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Այսօր ընտանիքի միջազգային օրն է
15.05.2015
Հարգելի բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ մեր ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, մեր երկրում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:
Որպես հասարակության հիմնական տարր, այն եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ է ամրանում և զարգանում պետությունը, աճում ժողովրդի բարեկեցությունը:
Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանից ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքից:
Եվ, վերջապես, ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, առանց որոնց չի կարող գոյատևել մարդը: Օջախ-ընտանիքներում է սկսվում մարդու կյանքը, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի:
Այն ամեն լավը, որ մենք ունենք, մեզ տրված է մեր ընտանիքներից: Ի վերջո, յուրաքանչյուրիս համար մեր ընտանիքը սուրբ ու անփոխարինելի է, և հենց դա է կարևորում նրա անփոխարինելի արժեքը:
Կրկին շնորհավորում եմ Լոռու բոլոր ընտանիքներին՝ տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղ երկինք, ամուր տանիք և բարեկեցիկ կյանք:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ