Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
30.04.2015
Հարգելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ:
Լոռին, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր բնաշխարհ, բնական գեղեցկություն և գրավչություն ունենալուց բացի, չքնաղ է նաև ամենուրեք մտքի և ձեռքի աշխատանքի արդյունք հանդիսացող արարումներով՝ վանքերով ու բերդերով, ճանապարհներով ու կամուրջներով, գործարաններով ու բնակելիներով, սերմացուն իր գրկում բերք դարձնող կանաչին տվող արտերով:
Մենք հպարտանում ենք մեր աշխատասեր նախնիներով ու հայրերով, ովքեր իրենց տքնանքով շենացրել են մեր Հայրենիքը:
Մենք հպարտանում ենք այսօրվա աշխատավորով՝ մետալուրգով ու երկրագործով, անասնապահով ու կարող բանվորուհիներով, շինարարով ու բժիշկով, մանկավարժով ու արվեստագետով, բոլոր նրանցով, ովքեր աշխատում են ու արարում:
Մենք հպատանում ենք մեր նոր սերնդով, նրանցով, ովքեր արդեն պապերի ձեռքից վերցնում են գերանդին ու մաճը, նշտարն ու մուրճը, գրիչն ու վրձինը, բրիչն ու ղեկը:
Փա՛ռք աշխատանքին ու երկիրը զորացնող, շենացնող աշխատավորին:
Շնորհավոր Աշխատանքի օր: