Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

15.04.2015

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Ի դեմս ձեզ, մեր հանրապետությունն ու ժողովուրդն ունեն կայացած և ամուր պետական կառույց: Ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ և, այսօր, բարեհարմար առիթ է ընդգծելու, որ դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք:
Հայաստանի ոստիկանությունը, նրա շարքում դուք՝ Լոռու մարզի ոստիկաններդ, բարձր պատրաստականությամբ շարունակում եք ձեր գործունեությունը փոփոխությունների, բարելավումների դժվարին ճանապարհով: Այսօր տեղին է նաև նշելը, որ հասարակությունը, Լոռու մարզի բնակչությունը վստահում է ձեզ և, որ ամենակարևորն է՝ հավատում է կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ձեր աննահանջ կեցվածքին, իսկ դա ամենամեծ գնահատականն է:
Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլև ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36