Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Կյանքը ձեզնով է հարատևում
07.04.2015
Թանկագին մայրեր, սիրելի կանայք, քույրեր:
Սուրբ Աստվածածնի Ավետման խորհրդով ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Կյանքը ձեզնով է հարատևում և ամենասրբագույն էությունները՝ մայր հայրենիքը, մայրենի լեզուն, արժևորվում են մայրության սիրո խորհրդով:
Ձեր բացառիկ կենսատու դերն ու տեղը ամենուրեք մեր ուղեկիցն են: Մայրերի օրհնանքն անպակաս է մեր բոլոր բարի ձեռնարկումներում, պահապան է սահմանները պաշտպանող մեր զավակներին, ուղեկից է խոչընդոտներ հաղթահարելիս, պաշտպան է՝ չարին ու վատին ընդդեմ:
Սիրելի մայրեր, անսահման երախտագիտությամբ կրկին շնորհավորելով ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ ընտանեկան ջերմություն, զավակների կողմից սիրված և գնահատված լինելու երջանկություն:
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ