Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2015

Թանկագին բարեկամներ:

 Ամեն օր թատրոնի հարկի ներքո տոն է, սակայն այդ տոնն ու տոնական տրամադրությունը ժողովրդին պարգևողների՝ թատրոնի մարդկանց հասցեին  մեծարանքի խոսքեր հնչում են միայն տարվա մեջ մեկ անգամ: Եվ, այնուամենայնիվ, այս տոնը դառնում է ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինը, այլև թատրոնում աշխատող բոլոր մարդկանց, այլև թատերասեր ողջ հանրության համար  հոգեհարազատ բովանդակություն ու բարձր տրամադրություն պարունակող օր:

Հայոց թատերարվեստը բազմադարյա պատմություն ունի: Լոռեցիներս, մեր բազմաթիվ հպարտությունների շարքում, նշում ենք նաև, որ մեր բնաշխարհում ժողովրդական թատերախաղերը՝ ջանգյուլումները, լարախաղացությունը, նշանդրեքի ու հարսանեկան ավանդույթ-թատերախաղերը, ծիսական արարողությունները վաղնջական ակունքներ ունեն: Եվ պատահական չէ, որ շրջիկ թատերախմբերի, դրանից հետո՝ մշտական թատրոններ ունենալու ժամանակներում Լոռին առաջիններից մեկն էր: Պատահական չէ նաև, որ Լոռին այսօր առաջիններից մեկն է նաև պրոֆեսիոնալ թատրոնների շարքում: Մեզանում տաղանդավոր թատերագիրների, բեմադրիչների, դերասանների ստեղծագործական նվաճումների հետ առկա է Մեծ թատրոն, Մեծ թատերաշխարհ ունենալու ձգտումն ու կարողությունը՝ Ալավերդում անցկացվող ամենամյա Թատերական միջազգային փառատոնի իրողությամբ:

Ջերմորեն շնորհավորելով թատերարվեստի գործիչների, թատրոններում աշխատող բոլոր մարդկանց  տոնը,  մաղթում եմ ստեղծագործական նորանոր նվաճումներ՝ ի փառս Հայոց թատերարվեստի զարգացման:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36