Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Միշտ եղեք, գեղեցիկ և հմայիչ

06.03.2015

Միշտ եղեք, գեղեցիկ և հմայիչ
Թանկագին մայրեր, քույրեր:
Տարիներ ի վեր, դեռ դպրոցական տարիքից, յուրաքանչյուր պատանու համար առանձնահատուկ սրտամոտ է Մարտի 8-ը, որն առիթ է ընձեռում առաջին ձնծաղիկները նվիրել սիրելի ուսուցչուհուն և թանկագին մորը:
Հասուն տարիքում Մարտի 8-ը մեզ համար առիթ է արդեն արտահայտելու մեր սերն ու գորովը գեղեցիկ սեռի նկատմամբ և երախտագիտորեն վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի:
Դուք տղամարդկանց հետ ուս ուսի հաղթահարում եք հոգսերն ու փորձությունները, եղել և մնում եք հասարակական-արտադրական ոլորտների անփոխարինելի գործընկերներ: Այսօր մենք հպարտությամբ ու խորին հարգանքով ենք նշում, որ Լոռու գյուղատնտեսության մեջ՝ բերք ու բարիք ստեղծելով, մանկավարժության և առողջապահության բնագավառներում, արդյունաբերության ոլորտներում անգնահատելի է ձեր վաստակը: Ձեր ներկայությունն իսկ դրականորեն փոխում է մթնոլորտը՝ բոլորին դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական:
Սիրելի կանայք,
Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող որ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին:
Շնորհավոր ձեր տոնը:
Միշտ եղեք, գեղեցիկ և հմայիչ:

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38