Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

20.06.2014

Հարգելի բուժաշխատողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը:
Լոռու առողջապահական ոլորտում բարեփոխումներն ու ձեռքբերումներն ակնհայտ են. շարունակվում են առողջապահական հիմնարկների վերանորոգումն ու վերազինումը, մարզի բազմաթիվ մասնագետներ անցել են որակավորման դասընթացներ, բուժաշխատողներիդ շարքերը համալրվում են երիտասարդ կադրերով , նաև՝ բուժհետազոտման, ախտորոշման մասնավոր ծառայություններ են ավելացել: Դրանց արդյունքում էլ ավելի խորքային են դարձել ազգաբնակչության բուժզննման ու ապաքինման գործը: Պարտքի և պատասխանատվության զգացմամբ աշխատող մասնագետների նվիրումն աննկատ չի մնում, նրանք ըստ արժանվույն գնահատվում են և՛հանրության և՛ իշխանությունների կողմից:
Աննկատ չեն մնում նաև դեռևս լիովին արմատախիլ չարված առանձին երևույթներ ու դրանց հեղինակները, որոնց նկատմամբ առաջին հերթին անհաշտվողական պիտի լինեք դուք, քանզի բացասական երևույթները հեղինակազրկում են ձե՛ր համակարգը, ստվեր գցում ազնիվ աշխատողների ջանադիր ավանդի վրա:
Մենք, միասնաբար, պարտավոր ենք Լոռու առողջապահությունը դարձնել առողջ, անթերի և օրինակելի: Ես հավատում եմ մեր միանպատակ միասնությանը:
Կրկին շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38