Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

31.05.2014

 

Հարգելի՛  բարեկամներ:

Մեր երկրում, արդեն 64-րդ անգամ՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Յուրաքանչյուր ընտանիք երջանիկ և ամուր է իր երեխաներով, ուստի սա ոչ միայն երեխաների, այլև բոլոր ընտանիքների տոնն է:

Նոր սերունդը, որպես ժողովրդի գոյատևման հիմնական երաշխիք,  եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի ժառանգորդ-ժառանգողը, պահպանողն այն նվիրական տեսլականների, որոնցով իմաստավորվում է հանրության կյանքը: Ի վերջո, երեխաներն ընտանիքի սիրո, հարգանքի, հանդուրժողականության ու հավատարմության այն ակունքն են, առանց որոնց, անիմաստ են դառնում մարդկային բոլոր լավագույն ձգտումները: Ահա թե ինչու, երեխա ունեցող և հատկապես բազմազավակ ծնողները հանրության մեջ առավել հարգանքի են արժանանում:

Մեր պետականության համապատասխան օրենքներով, պետական, հասարակական ինստիտուտների մակարդակով, մենք կարևորում ենք մեր երեխաներին հարուստ գիտելիքներով և դաստիարակությամբ օժտելու գործը, կարևորում ենք երիտասարդ ընտանիքներին օժանդակելը, իսկ մատաղ սերունդներին երջանիկ մանկություն պարգևելը դիտում ենք առաջնահերթ խնդիր:

          Ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր պայծառ մանուկներին նրանց Միջազգային օրվա առթիվ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53