Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

27.05.2014

Սիրելի՛ հայրենակիցներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:
Այսօր, տասնամյակների հեռվից, երբ քննում ենք 96 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած բացառիկ իրադարձությունները, կրկին ու կրկին համոզվում ենք, որ միասնականությունն ու հաղթանակի մեծագույն կամքն է ազատ և անկախ ապրելու, արարելու, ազգային պետականություն ունենալու գրավականը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամարտերի հետ իր մեծ տեղն ու պատմական դերն ունեցավ նաև Ղարաքիլիսայի ճակատամարտը, որը դարձավ հայոց աննկուն ոգու արտահայտության խորհրդանիշ:
Փա՜ռք, հայրենիքի անկախության համար նահատակված հայորդիներին:
Այդ երեք հերոսամարտերը դարձան հայ ժողովրդի քաղաքական անկախության գրավականը, հիմք դրվեց դարերով երազած ազգային պետական կառույցի, որն ստանձնեց մեր հինավուրց ժողովուրդին կործանումից փրկելու առաքելությունը: Դա թանկ ու գնահատելի է բոլոր սերունդների համար: Դա առավել քան նվիրական է մեր սերնդի, ժամանակակիցներիս համար, քանզի այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ և համառ ջանքերին, կկարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը, մենք, մեր գալիք սերունդները:
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մենք բոլորս միասին և առանձին-առանձին արժանի շարունակողը լինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00