Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

16.05.2014

Հարգելի բարեկամներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Հինավուրց ժողովուրդների, նրանց թվում հայ ժողովրդի վաղնջական և նորօրյա մշակութային արժեքների շտեմարաններ հանդիսացող թանգարանները քաղաքակրթության պատմության զարգացման այն վկայագրերն են, որոնցով հարյուրավոր սերունդներ են կրթվում, հաղորդակցվում, գնահատում ու արժեքավորում են միմյանց:
Մեր՝ Լոռու մարզում, գործում են հնագիտական, կերպարվեստի, երկրագիտական, ազգագրական՝ 7 և 4 տուն-թանգարաններ: Մենք ամենայն հոգատարությամբ ենք պահպանում նաև մեր պատմական ու նորօրյա հուշարձանները, որոնք մեր պատմության վկայագրերը լինելուց բացի բարձրարվեստ կոթողներ են աշխարհի քաղաքակրթության անդաստանում, և ինքնին հասկանալի է, թե որչափ կարևոր է մեզ համար թանգարանային աշխատողների գործունեությունը:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00