Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ
24.03.2014
Սրբազան հայր:
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը՝ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:
Հայոց բազմադարյան պատմությունն ու մշակույթը անքակտելի են իր ճշմարիտ հավատքից և, այսօր էլ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա սպասավորները մեր ազգային նվիրական ակունքների հարահոս ընթացքում են: Այդ առումով, գնահատելի և տեսանելի են Ձեր ջանքերը հայրենասիրության և հավատքի ամրապնդման, կրոնական կազմակերպությունների և հանրության մեջ հանդուրժողականություն սերմանելու և արժանապատվորեն պահպանելու համար:
Ձեր անվան և ջանադիր գործունեության հետ են շաղկապվում Լոռու մարզի հոգևոր մշակույթի նորօրյա ձևավորումն ու զարգացումը, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:
Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ՝ ի փառս Հայոց եկեղեցու և հանուն հավատացյալ հոտի միասնության: