Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ

17.11.2013

 

Սիրելի ուսանողներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Այսօր դուք վստահորեն քայլում եք ժամանակին համընթաց, ունեք մեծ ներուժ՝ ձեր մասնագիտական կարողությունները ներդնելու և նպատակները կյանքի կոչելու համար: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծա

նում ու կարևորվում ձեր դերն ու համախմբված մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական կյանքում: 
Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ ուսանողությունն իր ամենատարբեր նախաձեռնություններով ոչ միայն մասնա

կիցն է դառնում մարզում իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին, այլև քաղաքացիական ակտիվ դիրքո

րոշում ունի հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:

Այսօր կրթական ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվում: Յուրաքանչյուր նորարարություն, բնականաբար, ենթադրում է նաև դժվարությունների հաղթահարում: Դուք  պատվով եք կրում դժավարությունների բեռը, ինչը խոսում է ձեր տոկունության ու  բարձր ինքնագիտակցության մասին:  Մասնագիտական կրթության բնագավառում իրականացվող ծավալուն բարեփոխումները և մրցունակ գիտելիքների

 ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավ

ված՝ կրթության ոլորտում ընթացող գործընթացներում, գիտելիքների ձեռքբերման հարցում, սեփական անձի նկատմամբ ցուցաբերել առավելպահանջկոտություն:

Անվիճելի է, որ մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված նաև յուրաքանչյուր պետության դերը` համաշխարհային արագընթաց զարգացումներում:

Սիրելի՛ ուսանողներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ՝մաղթելով ամենանվիրական իղձերի իրականացում, հաջողություններ ուսման մեջ, լուսավոր ապագա:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36