Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ
17.11.2013
Սիրելի ուսանողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Այսօր դուք վստահորեն քայլում եք ժամանակին համընթաց, ունեք մեծ ներուժ՝ ձեր մասնագիտական կարողությունները ներդնելու և նպատակները կյանքի կոչելու համար: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծա
նում ու կարևորվում ձեր դերն ու համախմբված մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական կյանքում:
Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ ուսանողությունն իր ամենատարբեր նախաձեռնություններով ոչ միայն մասնա
կիցն է դառնում մարզում իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին, այլև քաղաքացիական ակտիվ դիրքո
րոշում ունի հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:
Այսօր կրթական ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվում: Յուրաքանչյուր նորարարություն, բնականաբար, ենթադրում է նաև դժվարությունների հաղթահարում: Դուք պատվով եք կրում դժավարությունների բեռը, ինչը խոսում է ձեր տոկունության ու բարձր ինքնագիտակցության մասին: Մասնագիտական կրթության բնագավառում իրականացվող ծավալուն բարեփոխումները և մրցունակ գիտելիքների
ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավ
ված՝ կրթության ոլորտում ընթացող գործընթացներում, գիտելիքների ձեռքբերման հարցում, սեփական անձի նկատմամբ ցուցաբերել առավելպահանջկոտություն:
Անվիճելի է, որ մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված նաև յուրաքանչյուր պետության դերը` համաշխարհային արագընթաց զարգացումներում:
Սիրելի՛ ուսանողներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ՝մաղթելով ամենանվիրական իղձերի իրականացում, հաջողություններ ուսման մեջ, լուսավոր ապագա: