Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

04.11.2013

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝  մասնագիտական տոնի առթիվ:

Մեր նորանկախ պետականության պատմության մեջ ձեր ծառայությունը թեև  քսան տարվա պատմություն ունի, սակայն հայ ժողովրդի դարավոր քաղաքակրթության տարեգրությունում այն սկիզբ է առնում դեռևս 4-րդ դարից, Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, երբ բարեգործական հաստատություններ ստեղծվեցին ի նպաստ կարիքավորների, անխնամների, հաշմանդամների և այլոց՝ համաշխարհային պատմության մեջ հիմք դնելով մարդասիրական ինստիտուտի:

Այս իրողությունն առավել քան մեծ պատասխանատվության է կոչում ձեզ՝ անթերի աշխատելու, հետևողականորեն զգայուն լինելու բոլոր շահառուների նկատմամբ:

Բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված կառավարության ծրագրերի անթերի իրականացումը պայմանավորվում է ձեր մասնագիտական հմտությամբ, գիտելիքներով, մարդկային բարձր որակներով:

Համոզված եմ, որ դուք այսուհետ ևս մեծագույն արժանապատվությամբ  կշարունակեք ձեր անչափ կարևոր առաքելությունը:

Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՏ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09