Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,
04.11.2013
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:
Մեր նորանկախ պետականության պատմության մեջ ձեր ծառայությունը թեև քսան տարվա պատմություն ունի, սակայն հայ ժողովրդի դարավոր քաղաքակրթության տարեգրությունում այն սկիզբ է առնում դեռևս 4-րդ դարից, Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, երբ բարեգործական հաստատություններ ստեղծվեցին ի նպաստ կարիքավորների, անխնամների, հաշմանդամների և այլոց՝ համաշխարհային պատմության մեջ հիմք դնելով մարդասիրական ինստիտուտի:
Այս իրողությունն առավել քան մեծ պատասխանատվության է կոչում ձեզ՝ անթերի աշխատելու, հետևողականորեն զգայուն լինելու բոլոր շահառուների նկատմամբ:
Բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված կառավարության ծրագրերի անթերի իրականացումը պայմանավորվում է ձեր մասնագիտական հմտությամբ, գիտելիքներով, մարդկային բարձր որակներով:
Համոզված եմ, որ դուք այսուհետ ևս մեծագույն արժանապատվությամբ կշարունակեք ձեր անչափ կարևոր առաքելությունը:
Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ:
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՏ