Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ
07.10.2013
Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի՝ գրադարանային աշխատողների օրվա կապակցությամբ:
Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում մեծ է նաև ձեր ներդրումը: Մեր ժողովուրդը մշտապես պաշտամունքի հասնող սիրով ու ակնածանքով է վերաբերել հայ գրին ու դպրությանը: Հայոց պատմության քառուղիներում մեր նախնիները հաճախ սեփական անձն ուրանալով՝ ջանացել են փրկել հայոց մեսրոպատառ մագաղաթ գրքերը: Դուք նույնպես այդ գրի ու գրականության կրողներն ու պահապաններն եք: Ձեր շնորիվ է նաև այօրվա մանուկի ու պատանու հոգում բոցավառվում սերը գրի ու գարականության նկատմամբ:
Տեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկա պայմաններում ձեր ուսերին դրված պատասխանատվությունն ավելի է մեծացել: Գիտատեխնիկական նորույթները արագորեն մտնելով մեր կենցաղ, երեխաներին վանում են գրքից, մինչդեռ գիրքը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքի ձեռքբերման հիմնական և ամենահուսալի աղբյուրը: Դուք բարեխղճորեն կատարում եք և պետք է շարունակեք ձեր ազնիվ գործը՝ դպրոցականի մեջ վառ պահելու սերը գրքի, ընթերցանության նկատմամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն և հաջողություններ բոլոր գործընթացներում: