Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

30.09.2013

Թանկագին ուսուցիչներ:

Հին ու հարուստ դպրություն ունեցող մեր ժողովուրդը մի ուրույն հարգանքով, երախտագիտությամբ և սիրով է նշում Ուսուցչի օրը:
Հնագույն արմատներ ունենալով հանդերձ, կրթության ոլորտը մեզանում մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների: Այսօրվա հրամայականները հաջողությամբ հաղթահարվում են Ձեր գիտելիքների, ունակությունների, Ձեր մանկավարժական հմտությունների շնորհիվ: Դուք, թանկագին ուսուցիչներ, ոչ միայն կրթում, գիտելիքներ եք տալիս մատաղ սերնդին, այլև դաստիարակում եք նրանց լավագույն ավանդույթներով, ավանդում եք նրանց մեր ժողովրդի ամենանվիրական, անգնահատելի բարոյական արժեքները:
Վստահ եմ, որ Ձեր տքնաջան նվիրման արդյունքը՝ հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդներն են լինելու:
Շնորհավոր Ձեր տոնը:
Մաղթում եմ քաջառողջություն, երկար տարիների ստեղծագործական աշխատանք, անձնական երջանկություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59