Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ցավակցական խոսքը Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ

28.09.2013

Հայ թատերարվեստի և կինոյի տարեգրության մեջ ևս մեկ ոսկե էջ թերթվեց. հրաժեշտ ենք տալիս մեծանուն արվեստագետի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին :
Թե՛ թատերարվեստում և թե՛ հասարակական կյանքում Վարպետը հառնեց որպես ազգային կոլորիտի, ժողովրդի անցյալի, ներկայի և տեսլականների անթերի կերպար՝ լոռեցու բնատուր տաղանդով, համամարդկային արժեքների խոր անհատականացմամբ:
Լոռու մարզի ազգաբնակչության և իմ կողմից խորապես ցավակցում և վշտակցում եմ հայ բեմարվեստի Նահապետի հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ում համար սիրելի և թանկ է Սոս Սարգսյանի անունն ու հիշատակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38