Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

30.08.2013

Հարգելի մանկավարժներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ:
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ:
Հայ ժողովուրդը մեկնարկում է Մաշտոցյան դպրության 1608-րդ տարին:
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի այս իրողությամբ, քանի որ դուք մոլորակի քաղաքակրթության հինավուրց օրրաններից մեկի մանկավարժն եք ու սովորողը:
Սիրելի աշակերտներ, դպրոցական հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Դուք այսօր ձեր քայլերն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է՝ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք և պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների գնով:
Սիրելի ուսանողներ, դուք այն սերունդն եք, որ իրագործելու եք ավագների ամենանվիրական տեսլականները՝ հայրենիքի հզորացում, բարեկեցություն, արժանավոր տեղ՝ քաղաքակիրթ երկրների շարքում: Հարուստ գիտելիքներով զինվելը ձեր պարտքն է հայրենի պետության ու հարազատ ժողովրդի հանդեպ:
Վստահ եմ, որ մեր ուսումնառող սերունդը ոչ միայն պահպանելու , այլև նոր որակներ է հաղորդելու մեր ազգային այն արժեքներին, որոնք դարեդար անցնելով փոխանցվել են նրանց՝ դրանք հարստացած տեսնելու հավատով։
Ես առանձնակի ջերմությամբ եմ ողջունում առաջին անգամ դպրոց մտնող մեր բալիկներին, մաղթելով նրանց խաղաղ, կապույտ երկինք, բարեհաջող ուսումնառություն:
Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ՝ ուսումնական նոր տարվա և Գիտելիքների օրվա կապակցությամբ, ուզում եմ առանձնակի նշել, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին: Ուստի խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ մարզի բուհերի պրոֆեսորադասախո-սական կազմին, դպրոցների ուսուցիչներին, մանկապարտեզների դաստիարակներին, մատաղ սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող բոլոր աշխատողներին ՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար: Համոզված եմ, որ ձեր սաները իրականություն կդարձնեն ձեր և, իհարկե, նաև իրենց ծնողների բոլոր հույսերն ու երազանքները։

Բարի՛ երթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36