Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

21.06.2013

Հարգելի բուժաշխատողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը:
Ձեր մասնագիտական տոնն առիթ է նշելու, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից նախանշված՝ առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումները, հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում: Գոհունակությամբ ենք նշում, որ շարունակվում է առողջապահական հիմնարկների վերազինումը, մարզի բազմաթիվ մասնագետներ անցել են որակավորման դասընթացներ, էլ ավելի խորքային են դարձել ազգաբնակչության բուժզննման և ապաքինման գործընթացները:
Հմուտ և ազնիվ բուժաշխատողների նվիրումն աննկատ չի մնում ոչ հանրության և ոչ էլ իշխանությունների կողմից: Միաժամանակ, դեռևս լիովին արմատախիլ չեն արված առանձին այնպիսի երևույթներ, որոնք ստվերում են ողջ համակարգի գործունեությունը: Դուք լավ գիտեք, որ չախտահանված վարակը սպանում է օրգանիզմը: Մենք պարտավոր ենք Լոռու առողջապահությունը դարձնել առողջ, անթերի և օրինակելի:
Կրկին շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:


ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Լոռու մարզպետ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59