Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

13.04.2013

Հարգելի ոստիկաններ:

Ձեր դժվարին, բարդ, անչափ պատասխանատու աշխատանքը իրավամբ համարվում է ծառայություն, քանի որ դա բառիս լայն իմաստով ծառայություն է ժողովրդին, պետությանը, հանրության բոլոր շերտերին, շարքային քաղաքացուն  և  գիտնականին, փոքրին ու մեծին: Դա  ծառայություն է   քո ժամանակին ու ժամանակակցին՝ ապահովելու համար կարգն ու օրենքը, սահմանադրորեն յուրաքանչյուր քաղաքացուն վերապահված իրավունքները, պարտավորությունների կատարումը:

Հայաստանի ոստիկանությունը, նրա շարքում դուք՝ Լոռու մարզի ոստիկանությունը, շարունակում է իր ուղին և գործունեությունը փոփոխությունների, բարելավումների դժվարին ճանապարհով: Դուք միշտ առաջին գծում եք ձեր բացառիկ սառնասրտությամբ ու զսպվածությամբ, ամենակարևորը՝ աննահանջ վճռականությամբ: Վստահ եղեք, որ ձեր գործունեության մեջ յուրաքանչյուր դրական փոփոխություն, յուրաքանչյուր նոր մոտեցում, նոր վարքագիծ, հաստատապես տեսնում և գնահատում է ձեր գործունեության հիմնական հասցեատերը՝ Հայաստանի հանրապետության քաղաքացին:

            Այսօր տեղին է գոհունակությամբ նշելը, որ հասարակութունը, Լոռու մարզի բնակչությունը վստահում է ձեզ և, որ ամենակարևորն է՝ հավատում է կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ձեր աննահանջ կեցվածքին, իսկ դա ամենամեծ գնահատականն է:

            Ես գոհունակությամբ եմ նշում նաև, որ հասարակության լայն շերտերի շահերի, հետաքրքրությունների, ձգտումների արտահայտման կիզակետ հանդիսացող բազմաթիվ իրադարձութ­յուններում, ինչպիսիք էին, օրինակ, հանրապետության օրենսդիր  իշխանությունների ու նախագահի ընտրության կարևորագույն միջոցառումները կամ հետընտրական իրադարձությունները, Ձեր աչալուրջ և օրինապահ ծառայության շնորհիվ որևէ բացասական միջադեպ չարձանագրվեց՝ հանրությանը և մարդկանց զերծ պահելով անցանկալի և անընդունելի երևույթներից:

            Հարգելի ոստիկաններ:

Ձեր մասնագիտական տոնը դուք նշում եք բարձր արդյունքներով և արժանապատվորեն:

Դա նաև մեր հպարտությունն է:

 Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, նոր ձեռքբերումներ ծառայութան մեջ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38