Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Ձեզ անսահման երջանկություն և անափ սեր

05.04.2013

Թանկագին մայրեր:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն և սեր:
Այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին և արմատներին, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում  տոնին:
Ապրիլի 7-ի կապակցությամբ հնչող շնորհավորանքներին պետք է հավելենք նաև մեր անսահման երախտագիտությունն ու փաստենք, որ ընտանիքների ամրության, ազգապահպանության, ազգային ոգու հարատևման  հարցում մշտապես առանցքային նշանակություն են ունեցել մայրերի և կանանց նշանակալի դերակատարումն ու բացառիկ նվիրումը: 
Բնության վերազարթոնքն ազդարարող գարնան հետ յուրօրինակ կերպով համադրվող այս հիասքանչ տոնի առթիվ դարձյալ շնորհավորում եմ և մաղթում, որ մեր մայրերի, քույրերի, կանանց ու աղջիկների առօրյան լեցուն լինի միայն երջանիկ ակնթարթներով: 
Արթուր Նալբանդյան
ՀՀ Լոռու մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23