Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2013
Թատերարվեստի սիրելի գործիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է: Եվ դա բնական է, քանզի թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է: Այս օրը դառնում է ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինը, այլև թատրոնում աշխատող բոլոր մարդկանց տոնը... Նրանց, ում հանդիսատեսը չի տեսնում ու չի ծափահարում, չի ճանաչում, սակայն նաև նրանց ջանքերով է թատրոնը թատրոն մնում: Աշխարհին թատերական գործիչների մի ողջ աստղաբույլ տված ժողովուրդը հարկ է, որ ունենա նրանց անվանն ու վաստակին արժանի թատրոն, ինչի պակասը չի զգում մեր անկախ հանրապետությունը, մեր մարզը:
Լոռու մարզի պետական և համայնքային թատրոններն իրենց մեծագույն ներդրումն ունեն հանրապետության թատերարվեստի, մշակութային կյանքի զարգացման գործում: Այդ մասին են վկայում միջազգային ասպարեզում ունեցած բազմաթիվ ձեռքբերումները, այն հեղինակավոր անունները, որոնք հնչում են աշխարհի տարբեր բեմերում:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ ստեղծագործական անհատնում եռանդ ու նոր խիզախումներ: