Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
05.03.2013
Թանկագին մայրեր,քույրեր
Կրկին հաճելի առիթ ունեմ Ձեզ ջերմորեն շնորհավորելու ամենանվիրական տոնի՝ գարնանաբույր Մարտի 8-ի առթիվ:
Տասնամյակներ շարունակ ձեր որդիները, եղբայրներն ու ամուսինները յուրահատուկ պատրաստակամությամբ են վերաբերվել այս օրվան և առանձնակի ջերմությամբ են շնորհավորել ձեզ՝ մաղթելով երջանիկ կյանք ու երկարակեցություն:
Պատանիները, իմ սերունդը ևս, ձնծաղիկների առաջին փնջերը հուզմունքով նվիրում էինք մեր մայրերին և ուսուցչուհիներին, համադասարանցի աղջիկներին ու բակի մանկության ընկերուհուն և դժվար էր զանազանելը՝ մե՞նք էինք ավելի ուրախանում դրանից, թե՞ իրենք: Ես մեր մայրերին ու քույրերին մաղթում եմ, որ այդ գնահատումն ու նվիրական զգացմունքը հարատևի բոլոր նոր սերունդների կյանքում, քանզի դուք, թանկագին մայրեր, քույրեր, արժանի եք ամենայն երախտագիտության ու անափ սիրո:
Ահա այդ զգացմունքներով էլ շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում բարեկեցություն, խոր ծերություն ու թուռուծոռներով շրջապատված ուրախ տարիներ: