Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը

23.01.2013


Շնորհավոր տոնդ, հաղթական բանակ:
Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ է նշում մեր ժողովուրդը:
Դժվարին է եղել մեր աղգային բանակի ծնունդը: Նա ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ, մարմնա¬վորելով մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը :
Հազարավոր երկրապահ կամավորականներ ռազմաճակատ մեկնեցին կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ: Նրանք, իրենց ուսերին վերցնելով թշնամուն դիմակայելու, Արցախն ազատագրելու սուրբ պարտա¬կանությունը, հնարավորություն ստեղծեցին կազմա¬վորելու ազգային բանակի առաջին ստորաբա¬ժա¬նումները:
Մեր ներկա ազատությունն ու խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի:
Հայրենիքի պաշտպանության հաղթական մարտերում բացահայտվեցին հայ մարդու, հայ զինվորի լավագույն հատկանիշները, ռազ¬մարվեստին, զենքին, ռազմական տեխնիկային տիրա¬¬¬պետելու ընդունակություններն ու կարողութ¬յուն¬ները:
Այդ պատերազմում շատերի կյանքի գինը պանծալի հաղթանակն էր և մեր այսօրվա խաղաղ երկինքը:

Փառք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսներին:

Հետագա տարիներին, շարունակելով ընթանալ կատարելա¬գործման ուղիով, մեր երկիրը հաջողությամբ լուծեց բանակին առաջադրվող բոլոր պահանջները` սպառազինության, մասնագետ կադրերի պատրաստման, թիկուն¬քային ծառա¬յության ամրապնդման, բուժ¬սպասար¬կման որակի բարձրացման, ռազմական ուսուց¬ման, զորանոցաշինության և այլ բնագավառներում:
Մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատելի չեն Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ: Այսօր մենք ունենք որակապես բոլորովին այլ մակարդակ, եւ ամենակարևորը` ռազմական աննահանջ ոգի և կամք:
Այսօր Հայաստանի զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները հուսալիորեն պաշտպանում են հայրենիքի սահմանները, լիարժեքորեն կատարում հակառակորդի ռազմաշունչ պլաններին դիմակայելու պատասխանատու դերը և, միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի կազմում մարտական ծառա¬յություն են տանում մոլորակի տարբեր պայթյունա¬վտանգ կետերում:
Մեր բանակը իր տարելիցը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ և արի ոգով, նաև` ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժողովրդի հոգում:
Մեր երկրի խաղաղ և կայուն առաջընթացն ապահով ձեռքերում է, և հայ ժողովուրդը ոչինչ չի խնայի իր բանակի հզորությունը պահպանելու, էլ ավելի զորեղացնելու համար:
Վստահ ենք, որ գալիք բոլոր սերունդների շուրթերից մշտապես պետք է հնչեն ,,Հայոց հաղթական բանակ ,, բառերը:

Շնորհավոր տոնդ, Հայոց հաղթական բանակ:

Արթուր Նալբանդյան
ՀՀ Լոռու մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38