Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության օրն է

20.09.2012

Սիրելի հայրենակիցներ:
Արդեն 21-րդ տարին է, որ հայ ժողովուրդը տոնում է իր համար ամենանվիրական, ամենապանծալի Անկախության օրը: Այս օրը միայն ժամանակակիցներինս չէ, այլև հայոց բոլոր ապրած և ծնվելիք սերունդների տոնն է, քանզի մեր հարատևության, մեր արարումների, մեր հզորության ու բարգավաճման ակունքն ինքը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ է:
Անցած ավելի քան երկու տասնամյակում հայ ժողովուրդն ապացուցեց, որ զուր չի եղել իր անկախության դարավոր երազանքը, ապացուցեց՝ կայացնելով պետականություն, ապացուցեց՝ ունենալով Սահմանադրություն և աշխարհին պարզեց գոյատևելու և հավերժորեն արարելու իր Արարչատու իրավունքը:
Նվիրական այս օրը ես չեմ կարող չհիշատակել, որ մեր երկրի բոլոր ձեռքբերումներում, հաղթանակներում անմասն չէ Լոռու մարզն ու լոռեցին, մենք՝ բոլորս:
Լոռեցին, մաճկալ լինի, թե ճայռերից պղինձ կորզող մետալուրգ, գիտնական, թե՝ արհեստավոր, մշակույթի գործիչ, թե բժիշկ ու մանկավարժ, իրեն յուրահատուկ հայրենասիրությամբ ու պատվախնդրությամբ միշտ համաքայլ է եղել հանրապետության մյուս մարզերի հետ, միշտ ունեցել է իր ծանրակշիռ ավանդը հայրենիքի տնտեսական հզորացման, մեր սուրբ սահմանները պաշտպանելու, մեր հոգևոր արժեքները պահպանելու և զարգացնելու գործում:
Մենք հպարտությամբ ենք նշում մեր անկախության տոնը, մենք այդ անկախությանը հասնելու, կայացնելու գործում մեր ավանդն ունենք:
Փա~ռք հայոց Անկախությանը:
Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան:
Շնորհավոր բոլորիս՝ աննահանջ անկախ ընթացքի պանծալի 21-րդ հոբելյանի առթիվ:

Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02